Tuesday, June 29, 2010

Իսրայելական խաղ

Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող ցուցատախտակներ` Թել Ավիվի փողոցներում - Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում փակցվել են Հայոց ցեղասպանության փաստի մասին հիշեցումներով և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղղված կոշտ քննադատություններով ցուցատախտակներ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ցուցատախտակները փակցվել են Թել Ավիվի մի շարք թաղամասերում: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գազա ուղևորվող «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատթարացել են:

No comments: