Tert.am. 13-7-2010- Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Մարտի 1–ի 10 զոհերի հարազատների հայցը, որով վերջիններս վիճարկում էին առաջին ատյանի դատարանում մերժված իրենց հայցը՝ պահանջելով արդար քննություն, արդարացի փոխհատուցում։
Այս մասին Тert.am–ին տեղեկացրեց Մարտի 1-ի 10 զոհերի հարազատների լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Նա նշեց, որ այսօր դատավորը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, և իրենք տեղյակ չեն հայցի մերժման հիմքերին։ Ըստ նրա, առաջիկա օրերին իրենք կստանան դատարանի որոշումն ու կծանոթանան մերժման հիմքերին։
No comments:
Post a Comment