Հուլիսի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Լեհաստանի արտգործնախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակներում նախարար Սիկորսկին հուլիսի 14-ին ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին:
No comments:
Post a Comment