Haynews.am. 12-7-2010- Թուրքիան շարունակում է տարբեր երկրներում չեղյալ հայտարարել գործող անցագրային համակարգերը: Ինչպես փոխանցում է Sabah-ը, այս անգամ հերթը Սերբիայինն էր: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի` Սերբիա կատարած այցից հետո երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել վիզային ռեժիմը վերացնելու հարցում:
Թուրքական լրատվամիջոցն ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս անգամ աֆրիկյան կամ ասիական պետության հետ չի վերացվել անցագրային համակարգը, այլ Եվրամիության անդամ երկրի հետ:
No comments:
Post a Comment