Monday, July 12, 2010

Կիպրոսում Թուրքիայի քաղաքացիներին նվաստացնում են ու վատ աշխատանքներ տրամադրում

News.am. 12-7-2010- Թուրքական Sabah օրաթերթի լրագրող Էրդալ Շաֆաքը անդրադարձել է Կիպրոսի թուրքական հատվածում Թուրքիայի քաղաքացիների նվաստացումներին եւ տեղացի բնակիչների շվայտ կյանքին։ Էրդալ Շաֆաքը համեմատություն է անցկացրել Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքական հատվածի կյանքի պայմաններին՝ նշելով. «Թուրքիայում 14 մլն ավտոմեքենա կա, այսինքն՝ 5 հոգուն մեկ մեքենա է բաժին ընկնում, իսկ Կիպրոսի թուրքական հատվածում ամեն քաղաքացուն՝ 1 մեքենա։ Թուրքիայում 25 աշակերտին 1 ուսուցիչ է բաժին ընկնում, իսկ Կիպրոսի թուրքական հատվածում 6 աշակերտին՝ 1 ուսուցիչ։ Կիպրոսի թուրքական հատվածում պետական ծառայողների աշխատավարձը 3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք է, իսկ Թուրքիայում՝ 1300»։ Sabah-ի լրագրողը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Կիպրոսի թուրքական հատվածում ամենածանր, ամենակեղտոտ գործերը անում են Թուրքիայից, Պակիստանից եւ Թուրքմենիայից եկածները, իսկ լավագույն աշխատանքները տրվում են տեղի բնակիչներին։ «Կղզու համարյա բոլոր բնակիչները ունեն հունական անձնագիր, ինչը թույլ է տալիս, որ նրանք ամեն պահի մեկնեն աշխարհի ցանկացած երկիր։ Կիպրոսի թուրքական հատվածի տեղաբնակները ունեն 3 կամ 4 տուն, որոնք վարձով են տալիս»,-նշել է Էրդալ Շաֆաքը։

No comments:

Post a Comment