Tuesday, July 13, 2010

Հայաստանի ԱԳՆ. Պոլուխովը հերթական անգամ ի ցույց է դնում սեփական անդաստիարակությունը

News.am. 13-7-2010- Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը հերթական անգամ ի ցույց է դնում սեփական անդաստիարակությունն ու տգիտությունը՝ փորձելով քողարկել փաստարկների պակասը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները: Հիշեցնենք, որ Պոլուխովն «աբսուրդ» էր որակել Հայաստանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել: «Զարմանալի է, երբ հայ քաղաքական գործիչները իրենց մեկնաբանություններում ու հայտարարություններում աբսուրդի են հասնում` մեղադրելով սուվերեն պետությանը միջազգային հանրության կողմից ճանաչված իր իսկ տարածքներն օկուպացնելու համար»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

No comments:

Post a Comment