7Or.am. 13-7-2010- ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի վրա անխուսափելիորեն միջուկային պատերազմ կհրահրի։ Այս մասին Կուբայի հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս ասել է հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը սխալվում է, եթե կարծում է, թե իր կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում Իրանի ժողովուրդն անմասնակից կմնա։
-Իրանցիները 30 տարի պատրաստվում են, ձեռք են բերում ինքնաթիռներ, ինչպես նաև ռուսական և չինական արտադրության զենք-զինամթերք, որոնք կարող են պաշտպանել իրենց,-հայտարարել է Կաստրոն։ Նրա խոսքերով՝ Իրանում ռազմական պատրաստվածություն են անցնում 12 տարեկանից բարձր և 60-ից ցածր բոլոր տղամարդիկ, երկիրն իր տրամադրության տակ ունի ռազմաօդային ուժեր, ռազմածովային նավատորմ, ինչպես նաև անփոխարինելի ստորաբաժանումներ, և միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեկ միլիոն մարդ է ընգրկում։
-Այդ դեպքում, ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտածում, թե իրանցիները կփախչեն թշնամուց, որն ուզում է ամեն ինչ ոչնչացնել ու հայտնում է դրա մասին,-ասել է Կաստրոն։
Նա նաև համաձայնել է ամերիկացի քաղաքագետ Նոամ Հոմսկիի հետ այն հարցում, որ ներկայիս արտաքին քաղաքական ճգնաժամը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար ամենալուրջն է։
Ֆիդել Կաստրոն անդրադարձել է նաև Կորեական թերակղզում տիրող իրավիճակին և համոզմունք հայտնել, որ Իրանի վրա հարձակման դեպքում ԿԺԴՀ-ն իր նկատմամբ ագրեսիային չի սպասելու, ինչի հետևանքով այդ գոտում պատերազմ կսկսվի, որը կլինի նաև միջուկային.
-Երբ ԱՄՆ-ը և Իսրայելը որոշեն հարձակվել Իրանի վրա, ևս մեկ պատերազմ տեղի կունենա, որը կսկսվի առաջինից անմիջապես հետո,-ասել է Ֆիդել Կաստրոն։
Tuesday, July 13, 2010
Ֆիդել Կաստրո. «Երբ ԱՄՆ–ը և Իսրայելը որոշեն հարձակվել Իրանի վրա, ևս մեկ պատերազմ կսկսվի»

No comments:
Post a Comment