Monday, July 12, 2010
Իրանցի թյուրքախոս ազերիներն աջակցություն են ակնկալում Թուրքիայում
Panorama.am. 12-7-2010- Թուրքիայում բնակվող իրանցի թյուրքախոս ազերիները Անկարայում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ցույց են կազմակերպել` ի պաշտպանություն Իրանում կալանավորված իրանցի ազերի գործիչների: Այդ մասին հայտնում է «գյունազ.թիվի» կայքը:
Իրանական «սուլդոզ.իռ» կայքի փոխանցմամբ`որոշ պանթյուրքական կազմակերպություններ Իրանի հյուսիսային` իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված Արևմտյան Ազերբայջան, Արևելյան Ազերբայջան և Արդեբիլ նահանգներում իրենց հակաիրանական գործունեությամբ լարվածություններ և անկայունություն են առաջացնում` իրանցի ազերիներին դրդելով հակապետական գործողությունների:
Ելնելով վերոնշյալ խնդիրներից` Իրանի հատուկ ծառայություններն ու անվտանգության ուժերը առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում վերոնշյալ հյուսիսային նահանգների անվտանգության և կայունության ապահովմանը: Միայն վերջին 2 ամսվա ընթացքում երկրի ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 50 իրանցի թյուրքախոս ազերիների:
No comments:
Post a Comment