Monday, July 12, 2010

Թուրքիայի հանրային հեռուստատեսությունն արգելում է հայերեն երգի հեռարձակումը

Tert.am. 12-7-2010- Թուրքիայի պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունն (TRT) արգելել է ազգությամբ հայ երգիչ, Թուրքիայի քաղաքացի Ալեքսի հայերեն երգի հեռարձակումն իր բոլոր հեռուստաալիքներով։ Թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ` TRT-ն որոշում է կայացրել, որ Ալեքսի «Հետք» վերնագրով խտասկավառակում տեղ գտած «Վշտով լեցուն» (Acıyla dolu – Աջըյլա դոլու) երգը հակացուցված է թուրքական եթերին։ Այդ որոշման առնչությամբ իր դժգոհությունն ու զարմանքն է հայտնել Ալեքսը` նշելով, որ երգը միայն սիրո մասին է: «Այս երգով որևէ հետին նպատակ չեմ հետապնդել, այն քաղաքական մեսիջներ չունի։ Երգի հայերեն տեքստը պատմում է սիրո մասին: Այն արգելելը լուծում չէ, և ըստ իս` դրա գնահատականը պետք է թողնել ժողովրդի դատին»,- հայտարարել է Ալեքսը: Ալեքսը Թուրքիայում հանրահայտ երգիչ, պանդոկային երգի արքա ճանաչված Հայկոյի որդին է: «Վշտով լեցուն» երգի հայերեն տարբերակը պատկանում է Հայկոյի գրչին, որը նա գրել է 1980-ականներին։

No comments:

Post a Comment