«ԱԶԳ», 13-07-2010 - Հուլիսի 11-ին Թել Ավիվում մի խումբ իսրայելցիներ, որոնք իրենց անվանում են «Սիոնիստներ», քրդական հրեաների ուղեկցությամբ բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջեւ:
Ըստ «Ջերուսալեմ փոստ» թերթի, ցուցարարները «Ազատության նավատորմիղի» միջադեպի առնչությամբ պահանջել են, որ Թուրքիան ներողություն խնդրի Իսրայելից:
Ցուցարարները միաժամանակ պահանջել են, որ Թուրքիան ներողություն խնդրի նաեւ վերջին բախումների հետեւանքով սպանված 120 PKK-ականների համար, եւ կոչ են արել միջազգային արդարադատության դատարանինՙ վարչապետ Էրդողանին կանգնեցնել դատաստանի առջեւ:
No comments:
Post a Comment