Tuesday, July 13, 2010

ՔՐԴԱԿԱՆ ՀՐԵԱՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ

«ԱԶԳ», 13-07-2010 - Հուլիսի 11-ին Թել Ավիվում մի խումբ իսրայելցիներ, որոնք իրենց անվանում են «Սիոնիստներ», քրդական հրեաների ուղեկցությամբ բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Ըստ «Ջերուսալեմ փոստ» թերթի, ցուցարարները «Ազատության նավատորմիղի» միջադեպի առնչությամբ պահանջել են, որ Թուրքիան ներողություն խնդրի Իսրայելից: Ցուցարարները միաժամանակ պահանջել են, որ Թուրքիան ներողություն խնդրի նաեւ վերջին բախումների հետեւանքով սպանված 120 PKK-ականների համար, եւ կոչ են արել միջազգային արդարադատության դատարանինՙ վարչապետ Էրդողանին կանգնեցնել դատաստանի առջեւ:

No comments: