Tert.am. 9-7-2010- «Ալմաթիում արտգործնախարարների հանդիպման ժամանակ կողմերը կփորձեն շարունակել բանակցությունները՝ արդեն, այսպես կոչված, պետերբուրգյան առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացվել են Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ»,– Тert.am–ի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ ասաց քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։
Ըստ քաղաքագետի, Ալմաթիում բանակցությունները կընթանան նոր փաստաթղթի շուրջ, ինչը, սակայն, չի նշանակում, որ կլինեն կոնկրետ արդյունքներ։ «Հասկանալի է, որ մինչև վերջնական համաձայնագիրը դեռ բավական ճանապարհ կա անցնելու»,– ասաց նա։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե հիշյալ հանդիպման ժամանակ քննարկվելու է Քելբաջարի և Լաչինի շրջանները հանձնելու հարցը։ «Պետք է հաշվի առնել, որ ԼՂ բանակցություններում կա մի բանաձև, ըստ որի, եթե համաձայնեցված չեն բոլոր կետերը, համաձայնեցված չէ որևէ կետ։ Սա նշանակում է, որ Մամեդյարովը փորձում է ընդհանուր պայմաններից հանել տարածքների հարցն ու խոսել այդ մասին՝ առանց պատասխանելու ԼՂ կարգավիճակի մասին հարցին»,– ասաց Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԼՂ խնդրի լուծման առանցքը ԼՂ կարգավիճակի հարցն է, որին Ադրբեջանը դեռ պատասխան չի տվել, հետևաբար «այդ մասին խոսելը պրոպագանդա է, ոչ ավելին»։
Saturday, July 10, 2010
Ի՞նչ կլինի Ալմաթիում. Սերգեյ Մինասյանի կանխատեսումները

No comments:
Post a Comment