Saturday, July 10, 2010

Քլինթոնը Թուրքիային «դեղին քարտ ցույց տվեց»

Haynews.am. 9-7-2010- «Թուրքիան հասկացավ, որ «այլևս հնարավոր չէ նստել երկու աթոռի վրա` եվրոպական աթոռի և պանթուրքզմի ու պանիսլամիզմի աթոռի, նա ընտրեց երկրորդը»,- հայտարարեց «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ում խոսքերով` վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները խոսում են մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական խոշորագույն տեղաշարժի մասին Հ. Բաբուխանյանի կարծիքով` «Թուրքիան իր քաղաքական վերաիմաստավորումը ամրապնդելու համար մոտեցրեց իր հարաբերությունները Իրանի ու Արաբական աշխարհի հետ և բախվեց Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ, ինչի հետևանքով էլ ԱՄՆ պետքարտուղր Հիլարի Քլինթոնի կողմից տարածաշրջան կատարած այցի ժամանակ ստացավ դեղին քարտ»: Ըստ նրա` Քլինթոնի ուղերձը Թուրքիային հետևյալն էր` «քանի որ դուք փորձում եք դառնալ աշխարհում պանիսլամիզմի առաջնորդ երկիր, ապա դուք չափն անցնում եք և այս պարագայում մենք կուժեղացնենք Հայաստանին»: Բացի այդ` ՍԻՄ նախագահը գտնում է, որ «այն, որ Հ. Քլինթոնը Հայաստանում երկար ժամանակ անցկացրեց, այցելեց Ցեղասպանության հուշահամալիր ու պսակ դրեց, որի վրա նշված էր` ԱՄՆ պետքարուղարությունից, շատ խոսուն փաստեր են և շատ հզոր ուղերձ Թուրքիային»: Մյուս ուղերձը այն է, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում», ինչը նշանակում է` «Թուրքիա’, արագ պետք է որոշեք, թե ինչ եք անում, ինչպես եք մի կողմ դնում պանիսլամիզմի դրոշը, վերցնում քաղաքակիրթ դրոշ և բացում Հայաստանի հետ սահմանը»:

No comments:

Post a Comment