Tuesday, July 13, 2010

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱՏՈՒ, ԱԹԵՆՔ, 12.07.2010: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր ասորի զոհ դարձան Օսմանյան կայսրությունում կազամակերպված և իրագործված ցեղասպանությանը: Եվրոպական խորհրդարանը 1987 թ. հունիսին կայացված վճռագրի մեջ նշում է, որ 1915-1917 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները համարվում են Ցեղասպանություն ըստ ՄԱԿ-ի համաժողովի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ի հրապարակված ցեղասպանության կանխման, ինչպես նաև հետապնդման հրամանագրի: Դրանից հետո բազմաթիվ երկրների այլ խորհրդարաններ ճանաչեցին այդ հանցագործությունը որպես ցեղասպանություն: Բազմաթիվ միջազգային հաստատություններ և հայտնի գիտնականններ զուր կերպով կոչ արեցին Թուրքիային վերջ դնելու իր հերքողական քաղաքականությանը, ինչպես նաև վերացնել բոլոր տեսակի պետական խոչընդոտներն ու սահմանափակումները, որպեսզի հնարավորություն տրվի բաց և քննադատական բանավեճի թուրքական պատմության այդ փուլի շուրջ: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցության մասնաբաժինը արդեն հաստատված է: 2005 թ. ապրիլի 21-ին գերմանական բունդեսթագում տեղի ունեցած բանավեճի ժամանակ Կանաչների պատգամավոր Ֆրից Քուն ասել է. ՙՄենք ոչ միայն տեղյակ ենք այլ նաև մասնակից՚: Քրիստոնյա-դեմոկրատների պատգամավոր Ֆրիցբերտ Փֆլյուգերն իր խոսքի մեջ հավաստիացնում է, որ գերմանացիները գիտակցում են գերմանական կայսրության մեղսակցությունը հայերի կոտորածի մեջ: ՙՆաև Գերմանիան պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ աջակցել է հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործության անտեսմանը՚, այսպիսի ձևակերպում կա հունիսին խորհրդարանի կայացրած որոշման մեջ: Հինգ տարի անց հարց է առաջադրվում, թե ինչ հետևանքներ ունեցավ այս որոշումը և ինչ տեսակետ ունի գերմանական կառավարությունը Օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանության հարցում: Միայն ձախակողմյան խմբակցությունն է, որ անցած տարիների ընթացքում խորհրդարանում կառավարությանը դիմած բազմաթիվ հարցումների միջոցով փորձել է առաջ քաշել այս թեման (ըստ խորհրդարանի տպագիրների` 16/4750,16/9956, 17/687 , 17/1798): Պատասխաններից ակնհայտ է դառնում, որ գերմանական կառավարության դիրքորոշումը մեծավ մասամբ համապատասխանում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունը առայժմ գերմանական ոչ մի կառավարության կողմից չի ճանաչվել որպես ցեղասպանություն: Այն փաստը, որ գերմանական ձեռնարկությունների կողմից կազմակերպված Բաղդադի երկաթուղու կառուցմանը, որտեղ տասնյակ հազարավոր հայեր են մասնակցել, գերմանական կառավարությունը անվանում է ՙկարծեցյալ հարկադիր աշխատողներ՚: Գերմանական կառավարության կարծիքով կոտորածներն ու տեղահանությունները չեն կարող ըստ ՄԱԿ-ի համաժողովի, որը Գերմանիայում 1955 թ. փետրվարին է ուժի մեջ մտել, ճանաչվել ցեղասպանություն, քանի որ դրանք հետադարձ վավերական ուժ չունեն: Միգուցե գերմանական կառավարությունը նաև այն տեսակետին է, որ Եվրոպայի հրեաների դեմ տեղի ունեցած հանցագործությունը ևս այդ պարտագրի կողմից որպես ցեղասպանություն չի կարող ճանաչվել, քանի որ ցեղասպանության իրագործման փաստը մի քանի տարի հետո է նորմավորվել: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը, որը շոայի դիմակայվածներից է, երիտթուրքական կառավարության կողմից կատարված հանցագործությունները անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 2000 թ. հունվարի 27-ի խորհրդարանական իր ելույթում նա ասում է. ՙՆա, ով փորձում է զոհերի հիշատակը մթագնել` սպանում է երկրորդ անգամ՚: Գերմանիայի կառավարությունը, որն ընդունում է թուրքական կառավարության դիրքորոշումը և անտեսում է եվրոպական, ինչպես նաև այլ խորհրդարանների որոշումները, այն տեսակետին է, որ պատմաբանների հանձնաժողովը պետք է պարզի այն, ինչը գիտնականների ճնշող մեծամասնության համար վաղուց պարզ է: Բաղդադի երկաթուղու շինարարության պարագայում էլ խոսում է ՙկարծեցյալ հարկադրական աշխատանքից՚, հետևաբար նա սպանում է երկրորդ անգամ: Նման դիրքորոշումը միառժամանակ առաջացնում է արհամարհանք հիշատակության մշակույթի գաղափարների հանդեպ: Գերմանական կառավարության նման դիրքորոշումը հավասարաչափ անվայել է կայսերական կառավարության դիրքորորոշմանը: Գերմանական Սոցիալիստների և Կանաչների խմբակցությունները դեռևս ոչ մի քննադատական տեսակետ չեն ցուցաբերել կառավարության հանդեպ: Հայոց Ցեղասպանության հարցում կարմիր-կանաչ կառավարությունը նույն դիրքորոշումն ուներ, ինչ որ ներկայիս կոալիցիոն կառավարությունը: Այսպիսով կարծիք է առաջանում, որ, հունիսի որոշմամբ, գերմանական խորհրդարանը լոկ փորձեց քաղաքական այս սուր թեման այնպես փակել, որպեսզի Թուրքիայի հետ եղած ներքին նեղ ավանդական կապերը չվնասվեն: Հարց է ծագում նաև պատգամավորների պարկեշտության վերաբերյալ, որոնք այսօր լռում են, մինչ հինգ տարի առաջ հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը որպես ցեղասպանություն էին դատապարտում, ինչպես նաև խոսում էին այն մասին, որ գերմանական կողմը պետք է պատասխանատվություն կրի և ներողություն խնդրի հայ ժողովրդից: Մենք, ստորագրող միությունները կառավարությանն ենք հայտնում մեր բողոքը, որը հակառակ անկախ մասնագետների ծանրակշիռ մեծամասնության համոզվածության, այն կարծիքին է, որ դեռ պետք է ճշտվի, թե Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հանցագործությունը ցեղասպանություն է, թե ոչ: - Հերքում է, որ օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության 1948 թ. կոնվենցիային. - ոչ մի տեսակի միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի Թուրքիայի հասարակությանը, կառավարությանը և խորհրդարանը պատմության մեջ և ներկայում հայերի նկատմամբ իր դերի համար դիրքորոշում ունենա - հերքում է, որ գերմանական ձեռնարկությունները հայերին որպես հարկադիր աշխատող են վերցրել - հրաժարվում է պատմական և քաղաքական պատասխանատվությունից - թուրքական կառավարության կարծիքն է ընդունում և նրա աշխարհով մեկ դատապարտված հերքողային քաղաքականությանն է աջակցում: Եվրոպայի Հայերի Համագումար Գերմանիայի բաժանմունք

No comments:

Post a Comment