Saturday, July 10, 2010

Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել. Շավարշ Քոչարյանը պատասխանում է Մամեդյարովին

Tert.am. 9-7-2010- Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից և Քելբաջարից զորքերի դուրսբերումը: «Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների և պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»,– ասաց Շավարշ Քոչարյանը։

No comments:

Post a Comment