News.am. 9-7-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցների խստացման ՄԱԿ-ի բանաձեւը «թղթի կտոր» է անվանել: Նա նկատել է, թե միջազգային նոր պատժամիջոցները չեն ազդի երկրի ատոմային ծրագրի զարգացման վրա: «Պատժամիջոցները որեւէ փոփոխության չեն հանգեցնի մեր ատոմային ծրագրում: Այդ բանաձեւերը ոչ այլ ինչ են, քան թղթի կտոր, մեր ապագան կանխորոշվելու է մեր վճռականությամբ»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կայացած գագաթնաժողովում, հաղորդում IRNA-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 9-ին քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու օգտին: Կողմ էին արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 12 անդամներ, Թուրքիան եւ Բրազիլիան դեմ էին քվեարկել, իսկ Լիբանանը ձեռնպահ էր մնացել:
Saturday, July 10, 2010
Իրանի նախագահը ՄԱԿ-ի բանաձեւը «թղթի կտոր» է անվանել

No comments:
Post a Comment