Tuesday, July 13, 2010

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը կունկնդրի հայկական ժողովրդական երաժշտություն

News.am. 13-7-2010- Թուրքիայի Մալաթիա նահանգում հուլիսի 24-25-ը տեղի է ունենալու Մալաթիայի ժողովրդական երգերի 8-րդ փառատոնը, որին մասնակցելու է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։ Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ ժողովրդական երգերի փառատոնին բացի թուրքական խմբերից մասնակցելու են Հունաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Հնդկաստանը ներկայացնող ժողովրդական երգչախմբերը։

No comments:

Post a Comment