«Լրագիր» 13-7-2010- Թեեւ դեռ բավական ժամանակ կա մինչեւ խորհրդարանի հերթական ընտրությունը, որը տեղի կունենա 2012 թվականի մայիսին, այդուհանդերձ արդեն իսկ հաճախակիացել են հրապարակային հարցադրումներն այդ ընտրությանը ընդդիմության մասնակցության ձեւաչափի վերաբերյալ` առանձին, թե միասնական մասնակցություն: Այդ հարցադրումներին տրվում են տարբեր պատասխաններ, որոնք թերեւս պետք էլ չէ այդքան լուրջ ընկալել, ինչ էլ որ ասվի դրանցով: Բանն այն է, որ մասնակցության ձեւաչափի հեռանկարի պատկերը շատ ավելի իրատեսական ու պարզ կլինի միայն ընտրության շեմին: Այժմ արվող հայտարարությունները, թե այս ուժը այս ձեւաչափն է նախընտրում, այն ուժը սրան է տալիս նախապատվությունը, մեկ այլը ամբողջ կյանքում երազել է միասնական մասնակցության մասին, բացարձակապես ձեւական եւ իրապաշտությունից հեռու խոսքեր են, որ ավելի շատ ասվում են ասելու համար:
Ամեն ինչ կախված է նրանից, թե խորհրդարանի ընտրությանը մասնակցող ուժերն ինչ ծրագրեր ու նպատակներ են ունենալու դրանից մեկ տարի անց կայանալիք նախագահի ընտրությանը: Օրինակ, նախագահական ինչ հավակնություններ է ունենալու ասենք Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ նախագահական ինչ ծրագրեր է ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյանը` ինքն է փորձելու լինել Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուն, թե փորձելու է ձեւավորել կոնգրեսի նոր թեկնածու եւ աջակցել նրան: Գրեթե անկասկած է, որ Դաշնակցությունն այս անգամ էլ ունենալու է իր թեկնածուն`հանդես գալով կամ վահանով, կամ էլ վահանի վրա կամ տակ տեղավորվելու ակնկալիքով: Խորհրդարանի ընտրությանն ընդդիմության մասնակցության ձեւաչափը կախված է նրանից, թե մինչ այդ ինչ հայտարարի կգան քաղաքական այդ ուժերը նախագահի ընտրության հարցում:
Եթե նրանք ցանկանում են այդ ընտրությանը մրցել իրար հետ, ոչ թե պայմանավորվել իշխանության հետ, ապա նրանք բնականաբար շահագրգռված պետք է լինեն խորհրդարանի ընտրությունից քաղել առավելագույնը եւ մինչեւ նախագահի ընտրություն Հայաստանում փոխել քաղաքական ստատուս-քվոն: Եթե ստատուս-քվոն չփոխվի խորհրդարանի ընտրությանը, ապա նախագահի ընտրությանը չի փոխվի ոչինչ: 2012-13 ցիկլում չի կրկնվի 2007-08 ցիկլի պատմությունը, երբ խորհրդարանի ընտրությանը բացարձակ հաղթանակ տարած Սերժ Սարգսյանը լրջագույն դժվարության առաջ կանգնեց նախագահի ընտրությանն ու ստիպված եղավ դիմել աննախադեպ ուժային մեթոդների, նախագահի ընտրության պաշտոնական արդյունքը պահելու համար:
2012 թվականի խորհրդարանի ընտրությանը հաղթելու դեպքում Սերժ Սարգսյանը զգալիորեն լուծած կլինի նախագահի ընտրության հարցը, քանի որ ասենք չկա մի գործիչ, որը կարող է 2012 թվականի սեպտեմբերի 21-ին վերադառնալ քաղաքականություն եւ ստեղծել բոլորովին նոր իրավիճակ: Չկա երկրորդ Լեւոն Տեր-Պետրոսյան: Ռոբերտ Քոչարյանը դա չի անի, թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ այդ միջոցին լրացած կլինի նրա լռության ընդամենը 4 ու կես տարին: Քոչարյանը թերեւս ունի եւ դեռեւս երեւի թե կունենա չանելու էլի առնվազն 4 ու կես պատճառ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, July 13, 2010
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԿՐԿՆՎԻ

No comments:
Post a Comment