Tuesday, July 13, 2010

«Աթինյուզ.քոմ». Ադրբեջանցի դեսպանն իրանցի թյուրքախոս ազերիներին պայքարի կոչ է անում` ընդդեմ Իրանի վարչակարգի

Panorama.am. 13-7-2010- Իրանում Ադրբեջանի Հանրապետության նախկին դեսպանն իր սադրիչ գործողություններով իրանցի թյուրքախոս ազերիներին հրահրում է անհնազանդություն հայտնել և պայքարի ելնել ընդդեմ Իրանի իշխող վարչակարգի: Այս մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը: Համաձայն հաղորդագրության` պանթյուրքակական ծայրահեղական խմբավորումները ևս Իրանի հյուսիսային նահանգներում անկայունություն ստեղծելու նպատակով իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում տարածում են ազգայնամոլական բովանդակությամբ տեսահոլովակներ: «Պանթյուրքական գործիչները մշակել են ընթացիկ տարվա համար նախատեսված հակաիրանական նպատակային նախագիծ, համաձայն որի նախատեսվում է` 1. Իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում ուժեղացնել ազգայնական զգացմունքները 2. Կապեր հաստատել իրանցի թյուրքախոս մյուս էթնիկական խմբերի հետ 3. Երիտասարդներին ծանոթացնել թյուրքական մշակույթին` վերջիններիս մոտ բարձրացնելով թյուրքական ինքնագիտակցությունը 4. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայմաններում աջակցել Ադրբեջանի Հանրապետությանը` օգտագործելով պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներին»,- նշված է կայքում:

No comments:

Post a Comment