Saturday, July 10, 2010

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` Ֆրանսիայի Սենատում

Tert.am. 9-7-2010- Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին փոխանցում է թուրքական Dogan («Դողան») գործակալությունը: Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ` օրինագիծը Սենատի օրակարգ է բերվել 30 սենատորների նախաձեռնությամբ: Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ով կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից ընդունվել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին:

No comments:

Post a Comment