Saturday, July 10, 2010

Զոհված քուրդ զինյալների մեծարանքը կատաղեցրել է թուրք հասարակությանը

News.am. 10-7-2010- Վերջին շրջանում քուրդ զինյալների եւ թուրքական զինված ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհված քուրդ զինյալների թաղումները եւ մեծարումները շոկի մեջ են գցում թուրք հասարակությանը։ Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ հուլիսի 5-ին Թուրքիայի Հաքքարի նահանգում PKK-ի եւ թուրք զինվորականների միջեւ բախման հետեւանքով սպանված քուրդ զինյալների թաղմանը մասնակցած թուրքական խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Համիթ Գեյլանին թուրքական հասարակությանը զայրացնող եւս մեկ քայլ է արել՝ այցելելով սպանված 10 PKK-ի անդամների համար ցավակցելու նպատակով պատրաստված վրանը։ «Մենք ամբողջ սրտով կիսում են այս ցավերը»,-նշել է քուրդ պատգամավորը։ Նշենք, որ թուրքական հասարակությունը մի տեսակ ցնցված է քուրդ բնակչության կողմից սպանված PKK-ի անդամների թաղումները բողոքի գործողությունների վերածելու եւ սպանվածներին մեծարելու գործողություններից։

No comments:

Post a Comment