Saturday, July 10, 2010

Ադամ Շիֆն իր գործընկերների համար կազմակերպել է Ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրություն

Tert.am. 10-7-2010- Կապիտոլիումի բլրում այսօր տեղի կունենա գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ. Ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան։ Միջոցառումը կազմակերպել է ԱՄՆ կոնգրեսական, Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ Ադամ Շիֆը։ Ֆիլմը պատմում է 1915–1923թթ. 1,5 մլն հայերի բնաջնջման մասին, և հասարակության ուշադրությունն է հրավիրում Թուրքիայի այսօր իշխանությունների ժխտողական քաղաքականության վրա։ Այս մասին հաղորդում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը։Ադամ Շիֆի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է կազմակերպել այս միջոցառումը, որն իրեն հնարավորություն է տալիս իրազեկել իր գործընկերներին 20–րդ դարի առաջին Ցեղասպանության մասին։ «Ճանաչման համար պայքարում մեր միակ զենքը ճշմարտությունն է, բայց ի վերջո հաղթելու է ճշմարտությունը»,– ասել է կոնգրեսականը։ Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի քննարկում, որին կմասնակցեն ֆիլմի ռեժիսորը, Հայաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը։

No comments:

Post a Comment