Tert.am. 13-7-2010- Նախիջևանի Օրդուբադի և Սադարակի շրջանները, ինչպես նաև Նեխրամ գյուղը Google-ում նշվում են որպես հայկական տարածքներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Համանման իրավիճակ էր ստեղծվել նաև Google Maps-ում, երբ հայտնի ծառայությունը Նախիջևանի տարածքը ներկայացրել էր որպես Հայաստանի տարածք։ Դրան զուգահեռ ղարաբաղյան բոլոր շրջանները ներկայացվում էին հայկական անվանումներով։
Ադրբեջանի կապի և տեղակատվական տեխնոլոգիաների նախարարությունը այս հարցով արդեն դիմել է Google-ի ղեկավարությանը, և եթե վերջինն այդ դիմումի առնչությամբ քայլեր չձեռնարկի, ադրբեջանցիները մտադիր են դիմել միջազգային կարգավորող համապատասխան կառույցներին։
No comments:
Post a Comment