Tuesday, July 13, 2010

Ադրբեջանցիները կատաղել են. Google Earth-ում Նախիջևանի շրջաններն ու գյուղերը ներկայացվում են որպես Հայաստանի տարածքներ

Tert.am. 13-7-2010- Նախիջևանի Օրդուբադի և Սադարակի շրջանները, ինչպես նաև Նեխրամ գյուղը Google-ում նշվում են որպես հայկական տարածքներ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Համանման իրավիճակ էր ստեղծվել նաև Google Maps-ում, երբ հայտնի ծառայությունը Նախիջևանի տարածքը ներկայացրել էր որպես Հայաստանի տարածք։ Դրան զուգահեռ ղարաբաղյան բոլոր շրջանները ներկայացվում էին հայկական անվանումներով։ Ադրբեջանի կապի և տեղակատվական տեխնոլոգիաների նախարարությունը այս հարցով արդեն դիմել է Google-ի ղեկավարությանը, և եթե վերջինն այդ դիմումի առնչությամբ քայլեր չձեռնարկի, ադրբեջանցիները մտադիր են դիմել միջազգային կարգավորող համապատասխան կառույցներին։

No comments: