Tuesday, July 13, 2010

ԱՄՆ-ը մեկնելու OK-ի գինը բարձրացել է

2010թ հուլիսի 13-ից ԱՄՆ Պետքարտուղարությունը բարձրացնում է ներգաղթային արտոնագրերի, անձնագրերի և նոտարական ծառայությունների համար նախատեսված միջնորդավճարների արժեքները: Միջնորդավճարի բարձրացումը ծածկում է իրական ծախսերի արժեքը օտարերկրյա պետություններում գործող ավելի քան 301 հյուպատոսական գրասենյակների ցանցերի, 23 տեղական անձնագրային ծառայությունների և այլ կենտրոնների համար, որոնք հյուպատոսական ծառայություններ են տրամադրում և ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիներին: Այս փոփոխությունների հիմնական պատճառը կայանում է նրանում, որ բոլոր վերը նշված ծառայությունների համար վճարեն ոչ թե ԱՄՆ հարկ վճարող քաղաքացիները, այլ այն անձինք կամ կազմակերպությունները, որոնց համար մատուցվում են տվյալ ծառայությունները: Ներգաղթային արտոնագրի դիմումի վճարը, որը նախատեսվում է գանձել ներգաղթային բոլոր այն դիմորդներից, ում համար վճարը պարտադիր է, այժմ կլինի դասակարգված: Անմիջական ազգականի և ընտանիքի անդամների համար նախատեսված գործերի նոր միջնորդավճարը կկազմի 330 ԱՄՆ դոլար (I-130, I-600 կամ I-800 միջնորդագրեր), աշխատանքային միջնորդագրով գործերի համար 720 ԱՄՆ դոլար (I-140 միջնորդագիր), այլ գործերի համար 305 ԱՄՆ դոլար (հատուկ միջնորդագրերով դեպքեր, Բազմազանության արտոնագրեր-DV, ինքնամիջնորդագրով գործեր և մյուս բոլոր ներգաղթային արտոնագրերի տեսակներ): Ներգաղթային արտոնագրերի անվտանգության հավելավճարը, որը ենթակա է գանձման բոլոր ներգաղթային արտոնագրեր ստացող քաղաքացիներից, ում համար վճարը պարտադիր է, կբարձրանա 45 ԱՄՆ դոլարից 74 ԱՄՆ դոլար: Բազմազանության արտոնագրի միջնորդավճարը, որը գանձվում է ի լրումն միջնորդագրի և արտոնագրերի անվտանգության հավելավճարի, կփոխվի 375 ԱՄՆ դոլարից 440 ԱՄՆ դոլար: Աջակցության երաշխավորագրի ստուգման դեպքում, որը կատարվում է Վիզաների ազգային կենտրոնում, միջնորդավճարը 70 ԱՄՆ դոլարից կդառնա 88 ԱՄՆ դոլար: Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակը սահմանելու դիմումների դեպքում վճարը 400 ԱՄՆ դոլարից իջնում է 380 ԱՄՆ դոլար: Չափահաս անձանց անձնագրերի դիմումների ձևակերպման արժեքը 55 ԱՄՆ դոլարից կբարձրանա 70 ԱՄՆ դոլար, անձնագրի գրքույկի անվտանգության հավելավճարը կբարձրանա 20 ԱՄՆ դոլարից 40 ԱՄՆ դոլար, անձնագրի քարտերի դիմումների արժեքը կբարձրանա 20 ԱՄՆ դոլարից 30 ԱՄՆ դոլար` չափահաս անձանց համար, 10 ԱՄՆ դոլարից 15 ԱՄՆ դոլար` անչափահասների համար, օտարերկրյա պետության տարածքում ծնված անձի հյուպատոսական զեկույցի գումարը 65 ԱՄՆ դոլարից կդառնա 100 ԱՄՆ դոլար և անձնագրին հավելյալ էջեր ավելացնելու համար կներմուծվի նոր վճարում`82 ԱՄՆ դոլար: Միջնորդավճարների փոփոխման ամբողջական ցանկը կարող եք տեսնել ԱՄՆ Պետքարտուղարության http://www.travel.state.gov/news/news_5078.html կայքէջում:

No comments:

Post a Comment