Tert.am. 21-9-2010- Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում առկա լարվածությունը մեծ հարված է հասցրել տուրիզմի ոլորտին. Թուրքիայի տուրիզմի նախարարության տվյալներով՝ 2010թ. ամռանը թուրքական հանգստավայրեր այցելած իսրայելցի զբոսաշրջիկների թիվը 90%–ով կրճատվել է։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս ամառվա ընթացքում Թուրքիա է այցելել միայն 2605 իսրայելցի, մինչդեռ անցած ամառ նրանց թիվը 27,289 էր։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։
Թուրքիայի զբոսաշրջության և կրթության նախարարության հրապարակած զեկույցում նշվում է, որ իսրայելցիներն այժմ գերադասում են հանգստանալ Հունաստանում։
Այդուհանդերձ, հույները չեն կարծում, որ իրենց երկրի նկատմամբ հետաքրքրության աճը պայմանավորված է իսրայելա–թուրքական հակասություններով՝ ընդգծելով, որ դրա պատճառը Իսրայելի և Հունաստանի միջև հաստատված ջերմ հարաբերություններն են։

No comments:
Post a Comment