HayNews.am. 21-9-2010- Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մուսուլման զարմիկները մոտ չորս ամիս առաջ Թուրքիայի պետական մարմիններում փոխել են իրենց կրոնի մասին տվյալները՝ իրենց անունների դիմաց նշելով՝ քրիստոնյա:
Hurriyet-ի փոխանցմամբ՝ Արամ արք Աթեշյանի զարմիկներն այժմ սպասում են, որ ավարտվեն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որպեսզի այնտեղ մկրտություն ստանան:
Երկար տարիներ Աթեշյանի զարմիկները համարվել են <<մուսուլման քուրդ>>, սակայն վերջիններս որոշել են բացահայտել իրենց ինքնությունը և այսուհետ լինել քրիստոնյա հայ: Աթեշյանի ավագ քրոջ թոռները՝ 33-ամյա Մեսուրե Քափլանը և 28-ամյա Ջիհան Բեսքիսիզը կփոխեն նաև իրենց մուսուլմանական անունները: Մեսուրեն մկրտվելուց հետո կվերցնի Սիրուն անունը, իսկ Ջիհանը՝ Պարետ անունը: Վերջիններս, խոսելով իրենց ինքնության և կրոնի մասին, նշել են. «Երկար տարիներ շրջապատում մեզ համարում էին մուսուլմաններ, սակայն ընտանիքի ներսում միշտ էլ փորձել ենք պահպանել մեր հայ ինքնությունը: Մեզ նման շատ հայեր կան, ովքեր վախից թաքցնում են իրենց իսկական ինքնությունը»: Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը նույնպես նշում է, որ Թուրքիայում դեռ մեծ թվով հայեր կան, ովքեր թաքցնում են իրենց իրական ինքնությունը: Վերջինս հավելել է, որ նրանց թիվը հատկապես մեծ է երկրի արևելյան շրջաններում: «Թուրքիայում ժողովրդավարության աճի հետ սպասում ենք, որ հազարավոր թաքնված հայերի կբացահայտեն իրենց իսկական ինքնությունը»,-նշել է արք. Աթեշյանը:

No comments:
Post a Comment