«Լրագիր», 03.09.10: ՌԴ Տոլյատի քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, քանի որ խոշոր հրդեհ է բռնկվել քաղաքի մերձակայքում գտնվող միջպետական ավտոմայրուղում: Հրդեհի տարածքը կազմում է 200 հեկտար: Տոլյատիում ամառային հրդեհների հետ կապված արտակարգ դրությունը հանվել էր սեպտեմբերի 1-ին, եւ ահա կրկին հարկ է այն մտցնել:
Ըստ երեւույթին, կրկին հարկ կլինի նաեւ Հայաստանից հրշեջ բրիգադների օգնություն ուղարկել Ռուսաստան, առավել եւս, որ եւս մի առիթ կլինի Մեդվեդեւից Սերժ Սարգսյանի հասցեին շնորհակալություն լսելու եւ Հայաստանի քաղաքացիներին լսեցնելու, որ ահա տեսեք, անձամբ Մեդվեդեւն է շնորհակալություն հայտնում Սերժ Սարգսյանին, իսկ դուք:
“Միասին” շարժումը կրկին թող սկսի հին շոր-հին կոշիկ հավաքել, համենայն դեպս: Իսկ ընդհանրապես, երեւի թե լավ կլինի, որ Հայաստանի հրշեջները Ռուսաստանում էլ մնան, բազա հիմնեն այնտեղ, ասենք 44 տարով: Այդպես ավելի էժան կլինի, քան ամեն անգամ գնալ գալը, քանի որ ինչպես երեւում է, Ռուսաստանը շատ բռնկուն է դարձել եւ լավ առիթ է, որ գոնե այս ձեւով Հայաստանը մի քիչ սառը ջուր կարողանա լցնել Ռուսաստանի վրա:
Լուսանկարը Գագիկ Շամշյանի
Saturday, September 4, 2010
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶԱ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

No comments:
Post a Comment