Saturday, September 4, 2010

Էրդողանի վախը կամ ելույթ Դիարբեքիրում

HayNews.am. 3-9-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, ով սահմանադրական բարեփոխումների օգտին կազմակերպած քարոզարշավի շրջանակում երկրի ներսում շրջագայություն է կատարում, այսօր այցելելու է քրդաբնակ Դիարբեքիր, ուր վերջինիս «գրկաբաց» ընդունելություն է սպասվում: Ինչպես փոխանցում է Milliyet-ը, քրդաբնակ քաղաքի անվտանգության միջոցառումների կազմակերպմամբ անձամբ զբաղվում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, որն արգելել է ցանկացած տիպի հավաք կամ ցույց անելը: Քաղաքում տեղակայվել են այլ շրջաններից բերված մի շարք ոստիկանական ջոկատներ, որոնք զինված են մինչ ատամները: Դիարբեքիրում այժմ կարելի է տեսնել նաև զրահատեխնիկա և ուղղաթիռներ: Ոստիկանների ընդհանուր թիվը կազմում է մոտ 3000 մարդ: Էրդողանի ելույթ կունենա քաղաքի հրապարակներից մեկում, երեկոյան:

No comments:

Post a Comment