Monday, September 20, 2010

Ահմադինեժադը մտադիր չէ ատոմային զենք ստեղծել

Իրանը մտադիր չէ ատոմային զենք ստեղծել եւ հանդես է գալիս սպառազինման օգտին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նա ժամանել է Նյու-Յորք՝ մասնակցելու «Հազարամյակի զարգացման նպատակաների» գագաթնաժողովին, նաեւ այս շաբաթ մեկնարկելիք ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին:
«Մենք չենք վախենում ատոմային զենքից, եւ եթե իսկապես ցանկանայինք ստեղծել, մեր խիզախությունը կհերիքեր հայտարարելու այդ մասին»,- ասել է Իրանի առաջնորդը Associated Press-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, «ակնհայտ է, որ ապագան պատկանում է Իրանին», իսկ ցանկացած թշնամություն, այդ թվում՝ պատժամիջոցները «ապարդյուն եւ անպտուղ են»:
Ավելի վաղ, Ահմադինեժադը հայտարարել էր, թե Իրանը մտադիր է քննարկել իր ատոմային ծրագրի հարցերը «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ:

No comments:

Post a Comment