News.am. 20-9-2010- Արեւմտյան Հայաստանը մեր հայրենիք է. ինչո՞ւ ուրեմն թուրքը պետք է որոշի մեզ՝ տանտերերիս այնտեղ հրավիրելու ժամը, սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեցրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ թուրքի առաջարկած ժամն իր համար ժամադրության հիմք լինել չի կարող։
Նա այս հանգամանքով բացատրեց իր՝ սեպտեմբերի 19-ին, Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի արարողությանը չմասնակցելու փաստը։
«Ես ճիշտ չեմ գնահատում այն, որ մենք՝ այդ երկրի բնիկներս, խորթացած ենք մեր հայրենիքից։ Արեւմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, եւ տանտերն ինքը պետք է որոշի արարողության վայրը եւ ժամը։ Բայց մեր կեցվածքը չի գոհացնում ինձ, սա տանտիրոջ կեցվածք չէ։ Ինչո՞ւ մեր տան մեջ թուրքը պետք է հրավիրի մեզ»,- ցավ հայտնեց հուշարձանագետը՝ ավելացնելով, որ երեկ մեզ՝ հայերիս Վան հրավիրելով՝ թուրքերն իրենց կողմից բեմականացված ներկայացման մասնակիցներ դարձրեցին այնտեղ գնացածներին։ «Միլիոն հայկական հուշարձան հողին են հավասարեցրել, մեկը վերանորոգելով՝ անընդհատ խոսում են դրա մասին»,- նշեց Սամվել Կարապետյանը՝ միաժամանակ հավելելով, որ երեկ տեղի ունեցած արարողակարգն իրեն այնքան էլ չի հետաքրքում։
«Ինձ առավել հուզում է Թուրքիայում գտնվող այն բազմաթիվ հայկական հուշակոթողների վիճակը, որոնցից շատերը փլուզման եզրին են, վթարային վիճակում։ Բայց ինչո՞ւ են թուրքերը ձգտում վերանորոգել հատկապես 19-20-րդ դարերի եկեղեցիները։ Որպեսզի փլուզման մատնելով առավել հները՝ հետո ասեն, թե Թուրքիայում հայերն ընդամենը 100-120 տարվա պատմություն ունեն։ Այդ է պատճառը, որ մենք ինքներս պետք է առաջարկենք՝ թե որ եկեղեցիներն ենք ուզում վերանորոգված տեսնել։ Կամքն, իհարկե, թուրքերինն է, սակայն առավել վատ վիճակում գտնվող եկեղեցիների ցանկն առաջարկել գոնե կարող ենք»,- ընդգծեց հուշարձանագետը՝ ավելացնելով, որ «մենք» ասելով՝ նկատի ուներ Պոլսո Հայոց պատրիարքարանին։
Անփոփելով՝ Սամվել Կարապետյանը հիշեցրեց, որ 5 տարի հետո՝ 2015-ին, լրանում է Վանի Սուրբ Խաչ եկեղեցու 1100-ամյակը։ «Ի՞նչ կլինի այն ժամանակ։ Մենք որեւէ բան կնախաձեռնե՞նք, թե նորից կսպասենք թուրքերի հրավերին։ Վերջապես պե՞տք է գա մի օր, երբ մեր տանը մենք կորոշենք առիթը նշելու տեղն ու ժամը»։

No comments:
Post a Comment