«Լրագիր» 17-9-2010- ՕԵԿ-ի ու Բարգավաճ Հայաստանի համար նախընտրական պայքարը շուտ սկսեց: Ավելի ճիշտ, թերեւս իշխանությունը նրանց մղում է շուտ սկսել այն: Իսկ էլ ավելի ճիշտ, գուցե մղում է ոչ թե պայքարն սկսել, այլ բանակցությունն իշխանության հետ, այլապես ցույց տալով, որ նախընտրական պայքար սկսելու դեպքում քարոզչական ահաբեկության, իսկ գուցե նաեւ ոչնչացման կենթարկի Օրինաց երկիր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություններին: ՕԵԿ-ն ու Բարգավաճ Հայաստանն իհարկե կարող են ինչ ուզեն ասել եւ անել Հմայակ Հովհաննիսյանին եւ Վիկտոր Դալլաքյանին, բայց դրանից նրանց վիճակը հազիվ թե բարելավվի, որովհետեւ անկասկած է, որ նրանց գլխավոր հակառակորդն իշխանությունն է, իսկ ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանը:
Նա այժմ թերեւս փորձում է ցույց տալ, որ ավելորդ ժամանակ չունի ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ ավելորդ սեթեւեթանքի համար եւ ինչ պայմանավորվելու են, պետք է նստեն ու պայմանավորվեն այժմ: Հակառակը, ինչպես նշեցի, կլինի թերեւս այն, որ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն կենթարկվեն աննախադեպ քարոզչական գրոհի, որից հազիվ թե “ողջ դուրս” գան: Ընդ որում, ինչպես Հմայակ Հովհաննիսյանն էր բավական անբռնազբոս նկատել, ՕԵԿ-ի դեպքում թերեւս ողջ մնալու շանս չկա որեւէ պարագայում, իսկ Բարգավաճ Հայաստանը դեռ ունի “ողջ մնալու” նշույլներ: Բայց դրա համար նա պետք է ոչ թե գնա Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվելու, թե ինչ է ստանալու ընտրության արդյունքում, այլ թերեւս պայմանավորվի ընդամենը խաղի կանոնների շուրջ:
Վիճակն իսկապես բարդ է, բայց եթե ԲՀԿ-ն ու մասնավորապես նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ունեն քաղաքական գործոն մնալու, կամ թերեւս ի վերջո լինելու ցանկություն, վերջնական քաղաքական ոչնչացումից զերծ մնալու համար, ապա նրանք Սերժ Սարգսյանի հետ պետք է ոչ թե պայմանավորվեն ձեռնտու “գնի” վերաբերյալ, ինչն օրինակ փորձեցին անել Երեւանի Ավագանու ընտրությունից հետո, այլ խաղի կանոնների վերաբերյալ, փորձելով այդ գործում ներառել նաեւ ընդդիմության գործոնը: Ի վերջո, կարող է ստացվել մի իրավիճակ, երբ Բարգավաճի քաղաքական շահը ներդաշնակվի ընդդիմության, տվյալ դեպքում Հայ Ազգային Կոնգրեսի շահի հետ:
Օրինակ, նույն Երեւանի Ավագանու ընտրությանը այդ ներդաշնակության ուրվագիծը նկատվում էր, սակայն Բարգավաճ Հայաստանը գերադասեց հերթական անգամ պայմանավորվել իշխանության հետ ոչ թե խաղի կանոնի, այլ խաղի արդյունքի հարցում: Սակայն, հետագա իրադարձությունները եւ հատկապես ներկայիս զարգացումները վկայում են, որ դա ամենեւին էլ ելք չէ, եթե իհարկե ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը քաղաքականության մեջ ցանկանում են լինել ֆիգուր, ոչ թե դեկոր: Այսինքն, արդյունքի հարցում իշխանության հետ ամեն մի պայմանավորվածություն ավելի վատն է լինում նախորդից: ԲՀԿ քաղաքական ուղին դրա վառ վկայությունն է:
Հետեւաբար, քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից այսպես ասած կույր պետք է լինել չտեսնելու համար, որ միակ արդյունավետ եւ շահավետ տարբերակը խաղի կանոների հարցում պայմանավորվածության գալն է, արդյունքը թողնելով հենց խաղին: Ու այդ գործում ԲՀԿ-ն կարող է հասնել որոշակի հաջողության, եթե իշխանության հետ հարաբերվելիս օգտագործի Հայ Ազգային Կոնգրեսի գործոնը: Ի վերջո, թերեւս ժամանակն է` քանի դեռ ՕԵԿալի չի դարձել իրադարձությունների ընթացքը, որ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը քաղաքականության մեջ հանդես գան ոչ միայն բարեգործական, այլ նաեւ զուտ քաղաքական նախաձեռնություններով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment