Saturday, September 18, 2010

Հայ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել հակառակորդի արձակված կրակոցներից

Սեպտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից և խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ):


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

No comments:

Post a Comment