News.am. 20-9-2010- Իշխող «Ալյանս հանուն Շվեդիայի» կոալիցիան` վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդի գլխավորությամբ, հաղթել է Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ընտրությունների նախնական տվյալներով, կոալիցիան, որի կազմում ընդգրկված են Քրիստոնեա-դեմոկրատական, Լիբերալ եւ Չափավոր, ինչպես նաեւ Կենտրոնի կուսակցությունները, ստացել է Շվեդիայի խորհրդարանի 349 տեղերից 172-ը: Բացարձակ մեծամասնության համար կոալիցիային չի բավականացրել 3 մանդատ:
Ընդդիմությունը, որում ընդգրկված են Սոցիալ-դեմոկրատական եւ ձախ կուսակցությունները, ինչպես նաեւ կանաչների կուսակցությունը, ստացել է 157 մանդատ: Եւս 20 մանդատ բաժին է հասել Շվեդիայի աջ-պահպանողական դեմոկրատներին, որը հանդես է գալիս Շվեդիայում ոչ եվրոպական բնակչության թվի սահմանափակման օգտին: Այդ կուսակցությունն առաջին անգամ է տեղեր ստանում խորհրդարանում:
Նշենք, որ Շվեդիայում խորհրարանական ընտրությունները կայացել են սեպտեմբերի 19-ին: Պատգամավորները Շվեդիայում ընտրվում են 4 տարին մեկ անգամ: Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 4 տոկոսանոց շեմը, հաղորդում է Lenta.ru-ն:

No comments:
Post a Comment