Tert.am. 20-9-2010- Կիրակնօրյա պատարագը Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում, Անկարայի մտահղացմամբ, պետք է ցույց տար աշխարհին Թուրքիայի մարդասիրությունը, սակայն դա Անկարայի մոտ այնքան էլ չստացվեց։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»։
Թուրքիայի կառավարությունն ակնկալում էր, որ Հայաստանից և սփյուռքից մի քանի տասնյակ մարդ կայցելի այդ օրը Վան, մինչդեռ ուխտավորների և զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հազարի մոտ էր։ Դեռ մի քանի ամիս առաջ Թուրքիայի իշխանությունների այդպիսի սպասումներն արդարացված կարելի էր համարել, բայց ամեն ինչ փոխվեց, երբ պարզվեց, որ վերականգնված եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվի։
Դա բավական պղտոր պատմություն է՝ կարգի բերել եկեղեցին և չհասցնել տեղադրել խաչը։ Թուրքիայի իշխանությունները խոստացան այն տեղադրել պատարագից հետո։ Հայերը չհավատացին։ Այնուհետև թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը «բերանից թռցրեց», թե վերականգնելիս եկեղեցու գմբեթն այնպես է կառուցվել, որ դրա վրա հնարավոր չէ խաչ տեղադրել, ու որ այն տեղադրելու համար անհրաժեշտ է այն քանդել ու նորից կառուցել։ Հետո Անկարան առաջարկեց ժամանակավոր փայտե խաչ տեղադրել, միայն թե պատարագը չտապալվի։ Հայերը չհամաձայնեցին։ Ի վերջո, թուրքական կողմը կղզի բերեց 200 կգ կշռող մետաղյա խաչ, բայց այն տեղադրեց եկեղեցու կողքին։ Վանի գործարարներն առաջարկեցին վճարել գմբեթի թերությունը վերացնելու և խաչը տեղադրելու համար, սակայն խոսքը գործ չդարձավ. կամ իսկապես տեխնիկապես անհնար էր դա անել, կամ էլ գործարարների պոռթկումը հանդիպել էր ինչ–որ շատ ավելի դժվար հաղթահարելի խոչընդոտի, քան ինժեներական բարդություններն են։
Արդյունքում այդ ուղևորությունից հրաժարվեցին Հայաստանի իշխանության և քաղաքական իսթեբլիշմենթի մեծ մասը, մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, ապա նաև՝ Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը և Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը։ Արդյունքում պատարագը մատուցեցին Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանի ջանքերով, որը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի իշխանությունների հետ։

No comments:
Post a Comment