News.am. 20-9-2010- Իրանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել եւ ցուցաբերելու ղարաբաղյան հարցում, սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Իրանի փոխնախագահ Սեյիդ Մոհամեդ Ռեզա Միրթաջադինիի հայտարարությունն այն մասին, որ Իրանը ղարաբաղյան հարցում սատարել, սատարում եւ սատարելու է Ադրբեջանին։
Մարտիրոսյանը չի բացառել, որ այդ հայտարարությունը պահի տակ է արվել։ «Վերջիվերջո Իրանը չպետք է մոռանա Ադրբեջանի՝ Ռուսաստանից ЗРК С-300 գնելու մտադրության մասին։ Ո՞ւմ դեմ են ուղղվելու այդ համալիրներ. ակնհայտ է, որ ոչ՝ Հայաստանի, քանի որ նա չի պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա։ Բաքուն, Իրանի իրավիճակի շուրջ հնարավոր սրացումից ելնելով՝ հրթիռները կուղղի հենց այդ երկրի դեմ: Թեհրանը չպետք է թերագնահատի այդ փաստը»,- նկատել է պատգամավորը։

No comments:
Post a Comment