«Լրագիր» 18-9-2010- Սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա պատարագ: Վան են ժամանել մոտ 4 հազար զբոսաշրջիկներ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Թերեւս, ճնշող մեծամասնությունը` հայեր: Իսկ մինչ այդ, Հայաստանում լայն արշավ սկսեց թուրքական այդ նախաձեռնության դեմ, դա համարելով թուրքական աճպարարություն, խեղկատակություն, բեմադրված թատրոն` միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար: Գնա՞լ, թե չգնալ պատարագին` ահա հերթական ողբալի դիլեման, հերթական լինել-չլինելը:
Էջմիածնի միաբանները, երկրորդելով Անթիլիասի միաբաններին, հայտարարեցին, թե չեն մասնակցի այդ բեմադրությանը, քանի որ թուրքական կառավարությունը չի կատարել խոստումը` խաչը չի տեղադրել եկեղեցու վրա: Փառապանծ հայ մտավորականության համար սա հիանալի առիթ էր` խոսելու բան ունենալու ու կրկին տեսախցիկների առջեւ պոզա ընդունելու համար: Քաղաքական կոչված կուսակցություններն, իրենց հերթին, խոսելու ու ազգային դիրքերից ելույթ ունենալու հիանալի առիթը բաց չթողեցին:
Ի նշան բողոքի, հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության հուշահամալիրում կազմակերպելու է պատարագ ու բողոքի հանրահավաք (հայտնի չէ` արդյոք պատարագի համար խաչ են բերելու հուշահամալիր), իսկ Հայ ասպետի երեխաները, որոնց հանդեպ օրերս Աղթամար կղզում թուրք ոստիկաններն անմարդկային վերաբերմունք էին ցուցաբերել, բարձրանալու են Ալագյազ ու այնտեղից բողոքեն Թուրքիայի վարած քաղաքականության դեմ:
Լավ է, որ գոնե Երեւանը պաշտոնական հայտարարություն չարեց` այդքանը հասկացան: Այլապես, պատկերը կամբողջանար:
Հնարավոր է, թուրքերին հաջողվեց այն, ինչ նախատեսել էին: Այդպես թուրքերին հաջողվել էր նաեւ 1915 թ. նախօրեին: Ընդհանրապես, զարմանալի նմանություն կա այդ ժամանակվա եւ ներկայիս իրավիճակի միջեւ` քաղաքական, հոգեբանական վիճակի առումով, եւ հայերին ու թուրքերին չի հաջողվում դուրս գալ կախարդական շրջանակից: Եւ եթե թուրքերը միշտ շահած են դուրս եկել, ու միշտ Ռուսաստանի օգնությամբ, ապա դժվար է ասել, թե ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունուց հայերն այս անգամ ինչ “կստանան”:
Եթե վերը նշված ողջ խառնիճաղանջ զանգվածը` եկեղեցականները, կուսակցությունները, մտավորականները, հայրենակցական զանգվածը, նույն եռանդով լծվեին Հայաստանն ուժեղ, արդար, հավասար մեկնարկային հնարավորությունների երկիր դարձնելու գործին, եւ ոչ թե մուրային իրենց ոսկորը համակարգի շվաքում, հայերն ու Հայաստանը երբեւէ չէին հայտնվի նման ողբալի վիճակում, նման դիլեմայի առջեւ: Եւ թող չմեղադրեն թուրքին, ռուսին, այլոց` այս ամենի մեղավորն ու պատասխանատուն իրենք են, իրենց գործունեությունը: Եւ երբեւէ պատասխան են տալու դրա համար:
Լուսանկարում Սուրբ Խաչ եկեղեցու մոտ տեղադրված խաչն է, որի մոտ լուսանկարվել է լրագրող Թաթուլ Հակոբյանը

No comments:
Post a Comment