Saturday, September 18, 2010

Թուրքիան մասնատված մի երկիր է. The Economist

HayNews.am. 18-9-2010- Բրիտանական The Economist պարբերականն անդրադարձել է Թուրքիայում կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ կանգ առնելով դրանց խափուսիկ արդյունքների վրա: Պարբերականը նշել է, որ թեև վարչապետ Թայյիփ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների փաթեթը ստացավ բավական ձայներ, սակայն Թուրքիայում քաղաքական ուղղությունների և դրանց հետևորդների շրջանում էլ ավելի խորացավ առկա տարաձայնությունը:
Թերթը շարունակում է՝ նշելով, որ քեմալիստները կարծում են՝ այս փոփոխությունները կարող են հետագայում վնասել Թուրքիայի աշխարհիկ հիմքերին, ուստի նրանք նոր ուժով դեմ հանդես կգան ներկայիս կառավարության դեմ: <<Պետք է նշել, որ Թուրքիան մասնատված, բաժանված մի երկիր է: Սա է ցույց տալիս նաև հանրաքվեի արդյունքները, երբ երկրի արևելյան և արևմտյան շրջանները հակադիր ձայն տվեցին: Պետք չէ մոռանալ նաև բանակը, որը Թուրքիայում բավական ծանրակշիռ և անկախ կառույց է, և այն նույնպես դեմ է Էրդողանի նորամուծություններին>>,-նշում են The Economist-ի վերլուծաբանները:

No comments:

Post a Comment