Սեպտեմբերի 6–ին Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտնել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին իրենք կլինեն Բաքվում, սեպտեմբերի 8-ին՝ Ստեփանակերտում, սեպտեմբերի 9-ին՝ Երևանում։ Այցի մանրամասները չեն հաղորդվում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) կփորձեն առաջիկա ամիսներին՝ մինչև ԵԱՀԿ գագաթնաժողովը մնացած մի քանի ամսվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին աջակցության իրենց ջանքերի շրջանակում հատկապես ակտիվ լինել։ Այս մասին ասվում է ՄԽ պաշտոնական հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ կայքում։
Ինչպես նշվում է հայտարարությունում, համանախագահները կայցելեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ սեպտեմբերի 6-10-ը՝ քննարկելու հրադադարի ռեժիմի ամրապնդման համար անհրաժեշտ հավելյալ միջոցները, աջակցելու փոխզիջման ոգով բանակցություններին, ինչպես նաև ավարտելու հետագա գործողությունների համար պայմանների մշակումը։ Սեպտեմբերի երրորդ շաբաթը համանախագահները կուղևորվեն Վաշինգտոն, հետո՝ Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլուարներում կողմերի հետ աշխատելու նպատակով։
Համանախագահները տարածաշրջան կվերադառնան սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում՝ անցկացնելու առաքելություն տեղերում իրավիճակի գնահատման ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներում հումանիտար վիճակի վերահսկողության և հակամարտության կարգավորման՝ կողմերի հետ նախապես համաձայնեցված սկզբունքների քննարկման ուղղությամբ։ Խորհրդականներից և փորձագետներից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչներից կազմված բարձր մակարդակի խումբը կուղեկցի համանախագահներին այս առաքելության ընթացքում, որը կլինի առաջին միջազգային առաքելությունը այս տարածքներում 2005թ. ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունից ի վեր։
Դիտարկումների արդյունքներով կայացված եզրակացությունները կներկայացվեն Վիեննայում։ Այնուհետև, ինչպես ասվում է հայտարարությունում, համանախագահները կպատրաստեն ամենամյա զեկույց ԵԱՀԿ Մշտական խորհրդի գործունեության մասին և ակտիվորեն կաշխատեն Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին նախատատրաստվելու ուղղությամբ։
Ինտենսիվ գործունեության շրջանում համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին՝ խստորեն հետևել հրադադարի մասին պայմանագրին, տեղերում զսպվածություն ցուցաբերել, ջանք չխնայել փոխզիջման ոգու ամրապնդման համար, որն անհրաժեշտ է առաջընթացի հասնելու համար, զերծ մնալ բացասական բնույթի հրապարակային հայտարարություններից, ինչպես նաև լուրջ երկխոսություն սկսելու համար համոզիչ քաղաքական կամք ցուցադրել։ Ինչպես նշվում է հայտարարությունում, ի պատասխան ճակատային գծի երկայնքով վերջին միջադեպերի՝ համանախագահները վճռականորեն դատապարտում են հրադադարի պայմանագրի յուրաքանչյուր խախտում, ափսոսում են մարդկանց անիմաստ մահվան համար, ինչպես նաև հիշեցնում Ալմաթիում երկու երկրների նախագահների հայտարարության մասին, ըստ որի՝ ուժի կիրառումը բարդացնում է իրավիճակը և կարող է հանգեցնել ընդամենը տառապանքների, ավերածությունների և հակամարտության ու թշնամանքի շարունակման։

No comments:
Post a Comment