Monday, September 6, 2010

Թուրքիայի մեջլիսի նախագահը մեղադրել է հայկական սփյուռքին

«G-20»-ի երկրների խորհրդարանների նախագահների ժողովին մասնակցելու նպատակով Կանադայում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ալի Շահինը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Նոել Քինսելի հետ:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել 2004-ի Կանադայի դաշնային խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևին:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի նշմամբ` Ալի Շահինը հիշեցրել է թուրքական արտաքին քաղաքական մարտավարությունը` զրո խնդիր հարևանների հետ:
Շահինն ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում կա նկատելի փափկացում: Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեղադրանք է հնչեցրել հայկական սփյուռքի հասցեին, թե արտերկրաբնակ հայությունը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների բարելավում:

No comments:

Post a Comment