Panorama.am. 6-9-2010- Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցն Ադրբեջան հերթապահ բնութ էր կրում: Այս մասին, «Վեստի ազ» լրատվական կայքի փոխանցմամբ նշել է ադրբեջանցի վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն:
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից, C-300 զենիթային կայանների վաճառքի թեմային, քաղաքագետը նշել է, որ եթե նույնիսկ այդ մասին խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի կողմից, նման գործարքի իրականացումը ոչինչ չի տա Բաքվին:
Ադրբեջանում փորձում էին մեծ նշանակություն տալ Դ. Մեդվեդևի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի հետ գազային պայմանագրի կնքմանը, որով ՌԴ-ից Ադրբեջան արտահանվող գազի ծավալներն աճելու էին: Սրա հետ կապված Զ. Ալիզադեն նշել է. «Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանից Ռուսաստան արտահանվող գազի ծավալների ավելացմանն, ապա այդտեղ էլ ինչ-որ արտասովոր բան չկա: Ռուսաստան արտահանվող գազի ծավալով կարելի է ապահովել Բաքվի Նասիմի 4 չափն ընդգրկող տարածքի գազամատակարարումը: Իսկ ահա «Նաբուկոն» ավելի շատ քաղաքական նախագիծ էր»:
Նա նշել է, թե դա է պատճառը, որ ինքը ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած այցը նշանակալից չի համարում:

No comments:
Post a Comment