Monday, September 6, 2010

Ի՞նչ է տալիս ռուս–հայկական համագործակցությունը

7or.am. 6-9-2010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը անդրադառնալով հայ-ռուսական նոր ռազմավարական գործընկերությանը՝ ասել է, թե քանի որ Վրաստանը ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ է ապահովում իր անվատանգությունը, Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ, Հայաստանն էլ պետք է իր հարաբերությունները ամրացներ Ռուսաստանի հետ։

Նրա խոսքերով՝ Ադրբեջանին C-300 հակաօդային համակարգեր վաճառելը հաստատված չէ, բայց եթե դա լինի էլ, մեկ է, Ռուսաստանին ոչ ոք դա արգելել չի կարող։

-Մենք չենք կարող ստիպել, որ չվաճառի, բայց պետք է հաշվի առնենք, որ այդ նույն համակարգերը Ռուսաստանը մեզ 10 անգամ ավելի էժան է վաճառում, քան Ադրբեջանին։ Երկրորդը, ռազմական տեսանկյունից վաճառքից հետո իր կենտրոնից Ռուսաստանը կարող հսկողություն սահմանել, թե ինչպես է օգտագործվում այդ համակարգը,-նշել է նա։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Աալվերդյանն էլ հակադարձել, թե Հայաստանը անկախության 20 տարում Ռուսատանի հետ հարբերություներում երբեք նախաձեռնողականությամբ հանդես չի եկել, և այս անգամ էլ Ռուսաստանն իր տիրապետությունն ամրապնդելու համար է քայլեր արել։

No comments:

Post a Comment