Wednesday, September 22, 2010

Ադրբեջանի ԱԳ նախարարը քողարկում է իրականությունը

Panorama.am. 22-9-2010- Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է, թե ադրբեջանական իշխանությունները խելամտորեն են օգտագործում նավթի վաճառքից եկած եկումուտները, որոնց մի մասն ուղղվում է տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:

Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ վերջերս, Միջազգային ճգնաժամային խմբի կողմից հրապարակված զեկույցում անդրադարձ էր կատարվել ադրբեջանական նավթի վաճառքից ստացվող գումարներին, որում մասնավորապես նշվում էր, թե «ադրբեջանական նավթից եկած եկամուտներն ավելի են ամրապնդել հիմնական կառավարող էլիտայի, նախագահի մերձավոր շրջապատի դիրքերը, ինչպես նաև հանգեցրել քաղաքական համակարգի լճացմանը:

Միաժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը նշել էր, թե ուսումնասիրությունների համաձայն, նավթի վաճառքը գնալով նվազելու է: Դա կարող է Ադրբեջանում տնտեսական մեծ խնդիրների և հասարակության հիասթափության հանգեցնել:

Իսկ ահա ադրբեջանցի տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Օքթայ Ահվերդիևը «Բաքիլիլար.ազ» լրատվական այքի փոխանցմամբ նշել էր, թե Ադրբեջանի տնտեսությունը ամբողջովին կախված է նավթային սեկտորից, ընդ որում՝ ոչ նավթային սեկտորն Ադրբեջանում լճացման վիճակում է»:

No comments:

Post a Comment