Monday, September 6, 2010

Ոչխարի արտահանումը Սաշիկ Սարգսյանի մենաշնորհն է

«Հրապարակ», 03.09.10: Հայաստանից Իրան ոչխարներ արտահանելու գործն անչափ դուր է եկել ոմանց: Այս օրերին Ապարանի Երնջատափ գյուղում գյուղացիներից ոչխար գնելու գործընթաց է գնում: Ոմն Պարգեւ (Թոթոլ մականունով) նվազագույնը 50 հազար դրամ է տալիս մեկ ոչխարի դիմաց եւ մոտակա գյուղերի բնակիչներից անսահմանափակ քանակի ոչխար գնում: Նկատենք, որ այս գյուղը ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի գյուղն է, իսկ Հայաստանից ոչխար արտահանելու բիզնեսը, ասում են, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին:

No comments:

Post a Comment