«ԱԶԳ», 22-09-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի դեռեւս ամսվա սկզբին գրանցված ակտիվության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելության ֆոնին որոշ իրադարձություններ կարող են առնվազն համատեքստային ազդեցություն ունենալ:
Ամեն դեպքում, արդեն իսկ Միացյալ Նահանգներում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, սեպտեմբերի 20-ին Նյու Յորք է մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին: Ըստ պաշտոնական հաղորագրության, Միացյալ Նահանգներում Նալբանդյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:
Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին որեւէ բան չի նշվում, սակայն չի կարելի բացառել նման հանդիպման հավանականությունը: Մյուս կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին երկու հայտարարությունները տարածաշրջան այցելությունից առաջ եւ հետո աշխատանքային այնպիսի գրաֆիկ էին մանրամասնել, որ առանձնակի անհրաժեշտություն չկա պաշտոնական ճշգրտումներով հասկանալու, որ այդ հանդիպման հավանականությունը զգալիորեն մեծ է, թեեւ ոչ մի նոր բան դրանից ակնկալելի չէ:
Միեւնույն ժամանակ, ըստ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ, Աֆղանստանի եւ Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Բեն Ռոդեսի ներկայացման, եկող ուրբաթ` սեպտեմբերի 24-ին, ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահ Բարաք Օբամայի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի հանդիպումը: Ամերիկյան պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ռոդեսը հաստատել է, որ ուրբաթ առավոտյան տեղի կունենա Օբամա-Ալիեւ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն տարբեր հարցեր:
Ռոդեսն իր պարտքն է համարել նշել, թե Ադրբեջանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերներից է բավականին լայն հարցերի առումով, «ներառյալ մեր ջանքերն Աֆղանստանում»:
Կան թեմաներ, որոնք Ադրբեջանն իսկապես կարեւորում է Միացյալ Նահանգների համար, սակայն դժվար թե Օբամա-Ալիեւ հանդիպումը նվիրված լինի միայն էներգետիկ հարցերին կամ Աֆղանստանին: Ակնհայտորեն նախագահները կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ընթացքը: Եվ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն առանձնակի երջանիկ չէ համանախագահների հետ վերջին հանդիպումներից ու, ամենայն հավանականությամբ, այն առաջարկներից, որ արվել են, ԱՄՆ-ում այս առնչությամբ «առեւտուր» կարող է իրականացվել, որի արդյունքների մասին հիմա դժվար է դատողություններ անել:
Ամեն դեպքում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում իրադարձությունները հաջորդում են իրար, սակայն տեսանելի ոչինչ տեղի չի ունենում ոչ թե գաղտնիության պատճառով, այլ գործընթացի «տեղապտույտների» հետեւանքով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment