News.am. 21-9-2010- Հայաստանն առաջարկել է Թուրքիային չխառնվել ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ դրանք ոչ մի կապ չունեն հայ-թուրքական հարաբերությունների հետ, սակայն Անկարայի պատասխանը միանշանակ բացասական էր։ «Նովոստի-Ադրբեջանին» տված հարցազրույցում այս մասին ասել է Թուրքիայի Մալթեպե համալսարանի «Աթաթուրքի օրենքները եւ Հեղափոխության պատմությունը» բաժնի ղեկավար, Ռազմական ակադեմիայի Ռազմավարական հետազոտություների ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Օրհան Չեքիջը։
«Եթե հայկական բանակը դուրս չգա Ադրբեջանի գրավվյալ տարածքներից, Հայաստանը ելք չի ստանա դեպի Սեւ ծով: Չնայած որ այս հարցով Թուրքիան անընդհատ գտնվում է Եվրոպայի եւ ԱՄՆ ճնշման տակ, սակայն եթե մենք չաջակցենք Ադրբեջանին, ո՞վ է դա անելու։ Բնականաբար ոչ Իրանը»-ասել է նա։
Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանն իրեն դավաճանված է զգում Թուրքիայի կողմից։ «Սակայն հասարակությունը տեղյակ չէ արձանագրությունների մանրամասնություններին, որտեղ չի նշվում Թուրքիայի նկատմամբ ունեցած տարածքային նկրտումների, ոչ էլ ցեղասպանության ճանաչման մասին։ Դա պարզապես բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու եւ ընկերության կամուրջներ կառուցելուն ուղղված բարի նպատակների նամակ էր, որը որեւէ իրավական ուժ չուներ։ Ես ի սկզբանե ասել էի, որ արձանագրությունները աղբարկղ կուղարկվեն, այդպես էլ եղավ։ Հայաստանի խորհրդարանը հրաժարվեց քննարկել արձանագրությունը»-հայտարարել է Չեքիջը։
Թուրք փորձագետը նշել է, որ Թուրքիան երբեք եւ ոչ մի պատճառով չի դավաճանի Ադրբեջանին եւ դա ապացուցել է պատմությունը։ «Ով էլ լինի Թուրքիայի իշխանության ղեկին, Հայաստանի հետ մերձեցումը չի իրականացվի առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու։ Դա թույլ չի տա Թուրքիայի հասարակությունը»-հայտարարել է Չեքիջը։ Նա նաեւ ասել է, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, որովհետեւ դրա կարիքը չուներ։
«Թուրքիայի քաղաքացի հայերը ունեւոր մարդիկ են, ապրում են Ստամբուլի լավագույն թաղամասերում, չկա ոչ մի աղքատ հայ, նրանք կրոնական խնդիրներ չունեն։ Չկա հայերի իրավունքների ոտնահարման վերաբերյալ եւ ոչ մի բողոք։ Վերջին 100 տարվա մեջ սպանվել է միայն 1 հայ՝ Հրանտ Դինքը։
Ինձ վիրահատող բժիշկը հայ է, նա իմ եղբայրն է, սակայն ադրբեջանցիները մեզ համար 100 անգամ ավելի եղբայր են, քան հայերը եւ դա պետք չէ ապացուցել աշխարհին»-ասել է նա։

No comments:
Post a Comment