Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, խոսելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Աղթամարում Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին հայ երկու հոգեւորականների չներկայանալուն, նշել է, որ իր տեղեկություններով կաթողիկոսը հրաժարվել է ուղարկել, որովհետեւ խոստում կար խաչը տեղադրել ժամկետի մեջ, ինչը տեղի չունեցավ: Եվ քանի որ թուրքական կողմը խաբել է, ուրեմն մենք էլ այս ձեւով պետք է վարվեինք: Ապա ավելացրել է. “Բայց, ճիշտն ասած, թուրքերն այդ ե՞րբ չէին խաբել. 2 միլիոն մարդու, որ տանից հանում էին, ասում էին` ձեզ տեղ ենք տանում, բայց Դեր Զոր տարան, այսինքն` մեզ ինչքան պետք է խաբեն, որ մինչև մենք հասկանանք, որ ինչ-որ ասում են, խաբում են”, ասել է Սամվել Կարապետյանը` ավելացնելով, որ նորմալ է, արժանապատիվ է, որ չեն ուղարկում:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նշել է, որ գնալ-չգնալու խնդրին ընդհանրապես չպետք է անդրադառնալ, որ բարոյական չի համարում քննարկել այս թեման, որ սա մասնավոր խնդիր է, մասնավոր իրավիճակ: Իսկ հարցին` արդյոք Հրանուշ Խառատյանը կգնար, պատասխանել է, որ նոր է վերադարձել, եւ առհասարակ կգնա ամեն մի հնարավոր դեպքում, բայց ավելացրել է, որ այսպիսի իրավիճակում չէր գնա. “Ես չէի ուզենա թատրոնի մասնակից լինել, բայց երբեք բացասական կարծիք չեմ ասի նրանց հասցեին, ովքեր կգնան”:

No comments:
Post a Comment