Diplomat.am. 6-9-2010- Սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեին թուրքերի մոտ 45.2 տոկոսը կողմ կքվեարկի սահմանադրական ուղղումների փոփոխությանը, իսկ բնակչության 44 տոկոսը դեմ է արտահայտվում, չկողմնորոշվածները 10 տոկոս են կազմում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում նախատեսված է սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Արդարության և զարգացման իշխող կուսակցության կողմից առաջարկած և Թուրքիայի Գերագույն ազգային ժողովի կողմից ընդունված ուղղումների համաձայն, զինվորականները զրկվում են իրավաբանական անձեռնմխելիությունից, կորցնում են երկրում իրենց արտոնյալ դրությունը: Զգալի փոփոխությունների կենթարկվի նաև դատական իշխանության համակարգը: Հետագայում իշխող կուսակցությունը մտադիր է փոխել Թուրքիայում կառավարման համակարգը` երկիրը խորհրդարանականից կվերածվի նախագահականի: Փորձագիտական կարծիքների համաձայն, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է զբաղեցնել նախագահական աթոռը և իր ձեռքերում կենտրոնացնել երկրի ամբողջ իշխանությունը: Սահմանադրական հանրաքվեին դեմ են հանդիսանում հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական Շարժման կուսակցությունը, ինչպես նաև «Խաղաղության և ժողովրդավարության» քրդամետ կուսակցությունը:
No comments:
Post a Comment