HayNews.am. 22-9-2010- Թուրքիայի արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ 4-ամյա երեխան սպանել է հյուրերից մեկին:
Hurriyet-ի փոխանցմամբ՝ 4-ամյա երեխայի պապը՝ 60-ամյա Ռըֆաթ Շիմշեքը հարսանեկան արարողության ժամանակ սկսել է իրեն պատկանող օրինական ատրճանակով օդ կրակել, որից հետո զենքը փոխնցել է 4-ամյա տղա թոռանը, որն սկսել է խաղալ դրանով:
Խաղալու պահին երեխան ատրճանակն ուղղել է հյուրերից մեկի՝ 3 երեխայի մայր Այշեի վրա և կրակ արձակել: 51-ամյա կինը ստացված հրազենային վնասվածքից մահացել է:
Ռըֆաթ Շիմշեքը ձերբակալված է, նախաքննությունը դեռ շարունակվում է:

No comments:
Post a Comment