Թուրքական Կայսերի քաղաքում գտնվող Էրջիյես համալսարանի հայագիտության ամբոինը կանգնել է դասախոսի խնդրի առջև: Այս մասին հայտնում է Taraf պարբերականը:
Էրջիյեսի համալսարանի Լեզվաբանության ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության բաժին են ընդունվել 4 ուսանող:
Սակայն թուրքական համալսարանի ռեկտորի տեղակալ Մեթին Հյուլագյուի խոսքերով՝ այս տարի բացված հայագիտության բաժինը լուրջ խնդիրներ ունի, քանի որ իրենք չեն կարողանում հարմար դասախոսներ գտնել, հատկապես հայերենի մասնագետ:
Հյուլագյուն նշել է, որ իրենք փորձել են դասախոս հրավիրել անմիջապես Հայաստանից, սակայն այս դեպքում իրենք բախվել են լուրջ ֆինանսական խնդիրների, քանի որ տարբեր կառույցներ հրաժարվում են ֆինանսավորել համալսարանի այս նախաձեռնությունը:

No comments:
Post a Comment